• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Դեսպան Բալայանի մասնակցությունը Եվրամիություն-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 7-րդ նիստին

05 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 5-ին դեսպան Բալայանը մասնակցեց Եվրամիություն-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 7-րդ նիստին և CEPA համաձայնագրի իրականացման ընթացքին նվիրված քննարկմանը։ 

Դեսպան Բալայանը ներկայացրեց համաձայնագրով նախատեսված համագործակցության հիմնական ուղղություններում իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ կառավարման բարելավման, տնտեսական և ոլորտային քաղաքականությունների համադրման, ինչպես նաև կապակցվածության ու զարգացման նախաձեռնությունների առաջմղման ուղղությամբ ընթացող ծրագրերը։

Դեսպան Բալայանն անդրադարձավ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգով սահմանված նոր առաջնահերթությունները` ընդգծելով տնտեսական զարգացման խթանումը, առևտրի բազմազանեցումը, անվտանգության և դիմակայունության բարձրացումը, ինչպես նաև տարածաշրջանային մարտահրավերներին արձագանքելու համատեղ մոտեցումները։ 

Ելույթի ավարտին Տ. Բալայանը նշեց, որ ռազմավարական օրակարգը կողմերի միջև համագործակցությունը տեղափոխում է նոր, ավելի բարձր մակարդակ՝ միաժամանակ ամրապնդելով Հայաստանի եվրոպական ուղղվածությունը և շեշտելով ԵՄ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու երկրի երկարաժամկետ նպատակներին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: