• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Դեսպան Բալայանի դասախոսությունը Եվրոպայի քոլեջում

16 փետրվարի, 2026

Փետրվարի 16-ին Եվրոպայի քոլեջի հայ-վրաց-ֆրանսիական ազգային շաբաթվա շրջանակներում դեսպան Տ. Բալայանը հանդես եկավ դասախոսությամբ։

ՀՀ դեսպանը ուսանողներով լի դահլիճում անդրադարձավ ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին, վաշինգտոնյան համաձայնություններին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային ծրագրին ու «TRIPP» ուղուն և վերջինիս իրագործման արդյունքում բացվող հնարավորություններին։

Դեսպան Բալայանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի հետևողական ջանքերը տարածաշրջանում հարատև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ, այդ համատեքստում ընդգծելով Ադրբեջանում պահվող հայ պատանդների օր առաջ ազատման կարևորությունը:

Պատասխանելով ուսանողների հարցերին` ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները, տարածաշրջանային վերջին զարգացումները և այս համատեքստում ՀՀ հարաբերությունները հարևան երկրների և միջազգային գործընկերների հետ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: