• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Ճանաչողական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները հյուրընկալվեցին ՀՀ առաքելությունում

17 փետրվարի, 2026

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (Konrad-Adenauer-Stiftung) Եվրոպայի գրասենյակի կողմից հայաստանյան հանրային ծառայողների համար նախատեսված այցի շրջանակներում՝ դեսպան Տ․ Բալայանն ընդունեց ՀՀ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությանը։ 

Դեսպան Բալայանն իր ներածական խոսքում ներկայացրեց ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը, այս դրա իրագործման մեխանիզմները, սպասվող բարձրաստիճան գագաթնաժողովների ուղղությամբ իրականցվող աշխատանքները, ինչպես նաև գործընկերության ընդլայնման հնարավորությունները։ 

ՀՀ դեսպանն ընդգծեց ԵՄ քաղաքացիական առաքելության կարևորությունը՝ նշելով վերջինիս դերը սահմանային անվտանգության հաստատման գործում։ Խաղաղության ամրապնդման համատեքստում՝ դեսպանն առանձնանշեց 2025թ․ օգոստոսի 8-ին ստորագրված վաշինգտոնյան համաձայնությունները՝ նշելով, որ ՀՀ կառավարության “Խաղաղության խաչմերուկ” նախագծի բոլոր դրույթներն արտացոլված են համատեղ հռչակագրում։ Ենթակառուվածքային ծրագրերին անդրադառնալով՝ դեսպանը ներկայացրեց “Թրամփի ուղի” նախագծի ամբողջական ներուժի գործարկամ հնարավորությունները՝ կարևորելով միջազգային գործընկերների աջակցման պատրաստակամությունը։ 

Ներկաների հարցերին պատասխանելով՝ դեսպան Բալայանն անդրադարձավ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին, վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին։ 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: