• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Բրյուսելում կայացավ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 5-րդ նիստը

19 մարտի, 2026

Մարտի 19-ին Եվրախորհրդարանում կայացավ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 5-րդ նիստը, որը համանախագահում էին Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավայաին Կովկասի հարցերով պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովսը և ՀՀ ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին, խաղաղության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին, մուքտի վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող լայնածավալ աշխատանքին, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերին։

Միջոցառմանը մասնակցեցին նաև ԱԳԵԾ բարձրաստիճան պաշտոնյաները, Եվրամիություն-Հայաստան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ինչպես նաև ԵՄ կառույցների այլ պաշտոնյաներ։

Միջոցառմանը հեռավար ձևաչափով մասնակցեց նաև դեսպան Տ․ Բալայանը, ով ներկայացրեց ԵՔՀ և ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովների նախապատրաստական աշխատանքները և հայկական կողմի ակնկալիքները, ինչպես նաև անդրադարձավ ենթակառուցվածքային նախագծերին՝ ընդգծելով  Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ։

Նիստի ավարտին ընդունվեց համատեղ հայտարարություն, որը հասանելի է հետևյալ հղմամբ։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: