• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

“Europe Medialab”-ում կայացավ Հայաստանին նվիրված ցուցահանդես և ընդունելություն

23 մարտի, 2026

2026թ․ մարտի 23-ին «Europe Medialab»-ում կայացավ Հայաստանին նվիրված ցուցահանդես և երեկո, որը կազմակերպվել էր առաջին հայ լրագրողի՝ ծրագրին միանալու կապակցությամբ։ 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Տ․ Բալայանը, ով իր խոսքում շեշտեց «ՍիվիլՆեթ» հեռուստատեսության լրագրողի աշխատանքի կարևորությունը ԵՄ կառույցների հետ համագործակցությունը լուսաբանելու համատեքստում և հույս հայտնեց, որ Հայաստանի այլ անկախ լրատվամիջոցների ևս հնարավորություն կտրվի մասնակցելու այս առնաձահատուկ ծրագրին։

Դեսպանը նաև ներկաների ուշադրությունը հրավիրեց ցուցադրվող նկարներին, որոնք արտացոլում են Հայաստանի ժողովրդավարական ուղին, ԵՄ հետ մերձեցումը, ինչպես նաև հայ ժողովրդի ձգտումները։ Տ․ Բալայանը ներկայացրեց նաև ԵՔՀ և ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովների նախապատրաստական աշխատանանքերը, ինչպես նաև ընդգծեց խաղաղության հաստատման կարևորությունը։ 

Միջոցառմանը ներկա էին ԵՄ կառույցների, ուղեղային կենտրոնների, հասարակական կազմակերպւթյունների, ինչպես նաև ԵՄ-ում և Բելգիայում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ։ Միջոցառման ավարտին հյուրերը համտեսեցին հայկական գինիներ և խորտիկներ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: