• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

«Հայաստան-Եվրոպական միություն գագաթաժողովին ընդառաջ» խորագրով քննարկում Բրյուսելում

24 մարտի, 2026

«Հայաստան-Եվրոպական միություն գագաթաժողովին ընդառաջ» խորագրով քննարկում Բրյուսելում

Մարտի 24-ին ԵՄ-ում Հունաստանի Մշտական ներկայացուցչությունում կազմակերպվել էր «Հայաստան-Եվրոպական միություն գագաթաժողովին ընդառաջ» խորագրով աշխատանքային նախաշաճ ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Տիգրան Բալայանի հետ, որին ներկա էին ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչներ, ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակներ, Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ։  

Իր խոսքում դեսպան Բալայանը ներկայացրեց վերջին բարձրաստիճան այցերի և շփումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովների նախապատրաստական աշխատանքները և հայաստանյան կողմի ակնկալիքները։  

Ներկայացնելով Հայաստանի խաղաղության օրակարգում առաջընթացը՝ Տ.Բալայանը հանգամանալից անդրադարձ կատարեց  ենթակառուցվածքային նախագծերին՝ ընդգծելով  Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը եվրոպական գործընկերների հետ։ 

Հանդիպմանը տեղի ունեցած քննարկումների ընթացքում փոխանակվել են կարծիքներ տարածաշրջանային հարցերի շուրջ։ 

Հանդիպումը ևս մեկ կարևոր հնարավորություն էր՝ ընդգծելու Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության ամրապնդման շարունակական հանձնառությունը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: