• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը համալրել են…

22 հուլիսի, 2026
Հուլիսի 20-ից ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը՝ որպես հաստատության ասոցացված գործընկերներ։

Հիմք ընդունելով Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի հունիսի 11-ի առաջարկը՝ քոլեջի ղեկավար կոմիտեն հուլիսի 3-ին միաձայն հաստատել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի թեկնածությունները՝ շնորհելով քոլեջի ասոցացված գործընկերոջ կարգավիճակ։ Այնուհետև հարցը լռության ընթացակարգով ներկայացվել է Եվրոպական միության անդամ պետությունների հաստատմանը։
 

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի 10-11-ը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանում, մասնակցել էր Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել էր ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանին և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային քոլեջի ասոցացված գործընկերոջ կարգավիճակ շնորհելու առաջարկը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: