• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Դեսպան Բալայանը մասնակցեց «Հայաստանը ուշադրության կենտրոնում. համադրելով Արևելյան գործընկերությունը, տարածաշրջանային անվտանգությունն ու եվրոպական ինտեգրումը» թեմայով քննարկմանը

12 նոյեմբերի, 2024
Դեսպան Բալայանը մասնակցեց «Հայաստանը ուշադրության կենտրոնում. համադրելով Արևելյան գործընկերությունը, տարածաշրջանային անվտանգությունն ու եվրոպական ինտեգրումը» թեմայով քննարկմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 12-ին Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավարության նախաձեռնությամբ Բրյուսելում տեղակայված իրենց իսկ գրասենյակում տեղի ունեցավ «Հայաստանը ուշադրության կենտրոնում. համադրելով Արևելյան գործընկերությունը, տարածաշրջանային անվտանգությունն ու եվրոպական ինտեգրումը» թեմայով քննարկում, որին, ի թիվս այլոց, մասնակցում էին ԵՄ ԱԳԵԾ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի հարցերով բաժնի պետ Դորոթա Դլուշի-Սուլիգան, ԵՄ հարևանության հարցերով տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և ԱլԳ համագործակցության հարցերով բաժնի տնօրենի տեղակալ Դեյվիդ Քալընը,  ԱլԳ քաղհասարակության ֆորումի ղեկավար կազմը, ներկայացուցիչներ Եվրոպական խորհրդարանից,  Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի եվրոպական գրասենյակից, Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության պլատֆորմից։ 

Քննարկման ընթացքում դեսպան Տիգրան Բալայանը հանդես եկավ բացման խոսքով, ինչպես նաև որպես բանախոս մասնակցեց «Հայաստանի եվրոպական հորիզոնը. ուղիներ դեպի եվրոպական ինտեգրում» խորագրով պանելային քննարկմանը։ Շնորհակալություն հայտնելով ԱլԳ քաղհասարակության ֆորումին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար՝ Դեսպան Բալայանը նշեց, որ Ինչպես բոլոր ժողովրդավար պետություններում, Հայաստանում ևս որոշումներն ընդունվում են ներառական գործընթացների արդյունքում, և քաղհասարակության ներկայացուցիչների պատրաստվածությունը ուղիղ համեմատական է պետության հետ վերջիններիս երկխոսության արդյունավետության աստիճանին։ Այս համատեքստում Տիգրան Բալայանը մեծ կարևորություն տվեց Հայաստան-ԵՄ քաղահասարակության պլատֆորմի գործունեությունը, որ եվրոպացի գործընկերների հետ փորձի փոխանակման և հետագա զարգացման հնարավորություն է ընձեռում։   

Շարունակելով խոսքը դեսպան Բալայանը ամփոփեց Հայաստան-ԵՄ հարաբերություններում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը՝ նշելով, որ դեռևս շատ անելիքներ կան, որ երկարատև ու տքնաջան աշխատանք են ենթադրում։ Տիգրան Բալայանը ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը իր արտաքին քաղաքականության նշանակետում է պահում Հայաստանի շահերը, և բոլոր գործողությունները բխում են հենց դրանց սպասարկումից։ Այս գործընթացում դեսպան Բալայանը մեծապես կարևորեց քաղաքացիական հասարակության դերը՝ միտված կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ 

Մյուս բանախոսները անդրադարձան իրենց ոլորտներում Հայաստան-ԵՄ համագործակցության դրական զարգացումներին, բարձր գնահատեցին ՀՀ կառավարության կողմից իրականացված բարեփոխումները՝ ընդգծելով դրանց հետագա շարունակականության ապահովման կարևորությունը։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: