• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին

15 ապրիլի, 2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵԽ հարաբերությունների առկա վիճակին և զարգացման հեռանկարներին։
 
Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, մասնավորապես՝ ոստիկանության, դատաիրավական համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված միջոցառումները և հանրային կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերի վերաբերյալ։
 
Նախագահն ընդգծել է Հայաստանի կայուն դիրքորոշումը և հավատարմությունը ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացի և սկզբունքների վերաբերյալ, նշելով, որ երկրի զարգացման ներկա փուլում այս բարեփոխումները ունեն ռազմավարական նշանակություն:
 
Իր հերթին, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը և քաղաքական կամքը՝ շարունակելու հստակ քայլերն այս ուղղությամբ։
 
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Եվրոպական խորհրդարանի տարբեր հարթակներում և ձևաչափերում արդյունավետ համագործակցությունը:
 
Կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում առկա մարտահրավերները և տարածաշրջանային կայունության հեռանկարները: Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: