• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկմանը

16 ապրիլի, 2025
Ապրիլի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Ռասմուսեն Գլոբալ խմբի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկմանը, որին ներկա էին ԵՄ կառույցների և անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ:
 
Քննարկման առանցքում են եղել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը:
 
Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և ընդգծվել նախագծի կարևորությունը որպես Եվրոպան Ասիային կապող կարևորագույն հանգույց:
 
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի տեխնիկական առավելությունների մասին զեկույցով հանդես է եկել ՏԿԵՆ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։
 
Ա. Գրիգորյանը հարցուպատասխանի ձևաչափի շրջանակում պատասխանել է ներկաների հարցերին, մասնավորապես՝ Հայաստանի տարածաշրջանային և միջազգային քաղաքականության վերաբերյալ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: