• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ԵՄ-Հայաստան էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 9-րդ նիստ

23 մարտի, 2026

 

Ս․թ․ մարտի 23-ին Բրյուսելում կայացել է ԵՄ-Հայաստան էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի 9-րդ նիստը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի համանախագահությամբ։

Նիստին հանգամանալից քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանում և ԵՄ-ում վերջին զարգացումները, ինչպես նաև այդ ուղղություններով Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքն ու ԵՄ աջակցության ծրագրերը։ 

Նիստին, բացման խոսքով հանդես է եկել ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը` վերահաստատելով հայաստանյան կողմի հանձնառությունն ու շահագրգռվածությունը ոլորտային տարբեր ուղղություններով Հայաստան-ԵՄ համագործակցության շարունակական զարգացման և խորացման ուղղությամբ։ Այս համատեքստում, դեսպան Բալայանն ընդգծել է նաև, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում անկյունաքարային է դարձել կապակցվածության օրակարգը, որի ուղղությամբ ընթանում է ամենօրյա նպատակաուղղված աշխատանք բազմաշերտ մակարդակներով։  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: