• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 10-րդ լիագումար նիստ

26 հոկտեմբերի, 2012

Ս.թ. hոկտեմբերի 26-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 10-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արևելյան հարևանության, Ռուսաստանի և Արևմտյան Բալկանների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Բանակցությունների արդյունքում կողմերն արձանագրեցին, որ երկուստեք համաձայնեցված է ապագա համաձայնագրի նպատակների և ընդհանուր սկզբունքների, ինչպես նաև քաղաքական երկխոսության, արտաքին և անվտանգության քաղաքականության ու արդարադատության  ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի հիմնական մասը:

Ներկայումս բանակցվել և ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական և ոլորտային համագործակցության առնչվող 28 գլուխներ:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ հաջողությամբ ընթանում են նաև Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող՝ Հայաստանի և ԵՄ միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունները, որոնց երկրորդ փուլը տեղի էր ունեցել ս.թ. հոկտեմբերի 2-4-ը Երևանում:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում աշխատանքներ տանել Ասոցացման օրակարգ ձևավորելու ուղղությամբ՝  ինչը իրենից կներկայացնի Ասոցացման համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված՝ ոչ իրավական բնույթի փաստաթուղթ և կփոխարինի Եվրոպական հարևանության քաղաքականության /ԵՀՔ/ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագիրը:

Ասոցացման համաձայնագրի բանակցությունների հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել ս.թ. դեկտեմբերի երկրորդ կեսին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: