• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Դեսպան Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Եվրոպական խորհրդի նախագահին

02 հոկտեմբերի, 2014
Դեսպան Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Եվրոպական  խորհրդի նախագահին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 2-ին Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպույին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդեց դեսպան Մարգարյանի և Հերման Վան Ռոմպույի միջև կայացած առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Շնորհավորելով ՀՀ դեսպանին` Եվրոպական խորհրդի նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Մարգարյանը լավագույնս կնպաստի ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

Վան Ռոմպույը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների անցած ճանապարհին, կարևորեց համագործակցության և երկխոսության ոգով դրանց հետագա զարգացումը:

Դեսպան Մարգարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ պատրաստակամ է ջանքեր գործադրել Հայաստան-ԵՄ հարաբերությունների շարունակական ամրապնդման ուղղությամբ:

Եվրոպական խորհրդի նախագահի խնդրանքով դեսպան Մարգարյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի կարգավորման վերջին զարգացումները, հայ-թուրքական հարաբերություններում և տարածաշրջանում առկա իրավիճակը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: