• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Դեսպան Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին

09 հոկտեմբերի, 2014
Դեսպան Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 9-ին Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին:

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Մարգարյանն ու Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին, դրանց զարգացման հեռանկարներին, ինչպես նաև` երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Շնորհավորելով ԵՄ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոն հույս հայտնեց, որ դեսպան Մարգարյանն աշխատանքային իր հարուստ փորձը լավագույնս կօգտագործի ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման գործում:

Հանդիպման ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահի խնդրանքով դեսպան Մարգարյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի կարգավորման վերջին զարգացումները, հայ-թուրքական հարաբերություններում և տարածաշրջանում առկա իրավիճակը:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: