• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

8-րդ գումարման Եվրոպական խորհրդարանում վերահայտարարվեց Հայաստանի հետ բարեկամության խումբը

04 փետրվարի, 2015
8-րդ գումարման Եվրոպական խորհրդարանում վերահայտարարվեց Հայաստանի հետ բարեկամության խումբը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 4-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում պաշտոնապես հայտարարվեց Եվրոպական խորհրդարան – Հայաստան բարեկամության խմբի վերստեղծման մասին:

Միջոցառմանը ներկա էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական տարբեր խմբերի և Խորհրդարանի ստորաբաժանումների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Բելգիայում գործող հայկական հասարակական-քաղաքական կառույցների անդամներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան բարեկամության խմբի նախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Էլենի Տեոխարուսը, ԵՄ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը և Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Կասպար Կարապետյանը:

Բարձր գնահատելով Եվրոպական խորհրդարան – Հայաստան բարեկամության խմբի վերահայտարարման և, մասնավորապես, դրան մի խումբ նորընտիր պատգամավորների միանալու փաստը` դեսպան Մարգարյանն իր ելույթում վստահություն հայտնեց, որ ավելի ընդլայնված բարեկամության խումբը` Եվրոպական խորհրդարանի առանցքային կոմիտեների, քաղաքական խմբերի և այլ օղակների հետ համագործակցությամբ, մեծապես կնպաստի Խորհրդարանում Հայաստանին հուզող հարցերի բարձրացմանը և միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: