• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև ընդունեց

15 ապրիլի, 2015

Ապրիլի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած նստաշրջանում Եվրոպական խորհրդարանն ընդունեց բոլոր քաղաքական խմբերի կողմից բանակցված և համաձայնեցված բանաձև` հատուկ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

28 անդամ պետություն և շուրջ 500 միլիոն բնակչություն ներկայացնող Եվրոպական խորհրդարանը Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված գործողությունները բնորոշում է որպես ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայի դրույթներին համապատասխանող ցեղասպանություն, դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունների ժխտման փորձերը, հարգանքի տուրք է մատուցում մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին, ինչպես նաև եվրոպական համերաշխության և արդարության ոգուն համապատասխան միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը և կոչ անում Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին հետևել իր օրինակին:

Այն կոչ է անում Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը՝ առերեսվելու իր պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։

Հատկանշական է, որ բանաձևում ամրագրվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԵՄ անդամ և այլ երկրների խորհրդարանների թվի աճը: Շեշտվում է անցյալի հիշողությունների պահպանման կարևորությունը և ընդգծվում, որ առանց ճշմարտության և հիշատակման հնարավոր չէ հասնել հաշտեցման:

Այս բանաձևը, հանդիսանալով եվրոպական նախաձեռնություն, հանդիպեց թուրքական լոբբինգի հսկայական դիմադրությանը, որի նպատակն էր նախագծի մեջ պարունակվող քաղաքական ուղերձի աղավաղումը և ժխտողականության տարրերի ներառումը:

Բանաձևի ընդունումը հնարավոր դարձավ Եվրոպական խորհրդարանի անդամների սկզբունքային դիրքորոշման, ինչպես նաև՝ ԵՄ-ում ՀՀ առաքելության, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Եվրոպայում Հայ դատի հանձնախմբի և «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության համակարգված աշխատանքի շնորհիվ: Ֆրանսիացի պատգամավոր Ժան-Մարի Կավադայի կողմից բանաձևի նախագծի առաջադրմանը իր աջակցությունը բերեց նաև Հայ բարեգործական ընդհանուր միության բրյուսելյան գրասենյակը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: