• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Բրյուսելում ստորագրվեց ԵՄ հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը

19 մայիսի, 2016
Բրյուսելում ստորագրվեց ԵՄ հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

Մայիսի 19-ին Բրյուսելում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն - 2020 հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը:

Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Եվրոպական միության կողմից` ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոյդըսը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ Հայաստանի` ծրագրին միանալու շուրջ բանակցությունները Երևանի և Բրյուսելի միջև ընթանում էին վերջին երկու տարիների ընթացքում:

Հորիզոն-2020 շրջանակային ծրագիրն իրականացվելու է մինչև 2020 թվականը: Ծրագրին Հայաստանի մասնակցությունը կնպաստի մեր գիտական համայնքի հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, եվրոպական առաջատար գիտական կենտրոնների հետ համագործակցությանը, նորարարական մոտեցումների և մեթոդների զարգացմանը, ինչը կնպաստի Հայաստանում կայուն զարգացման ծրագրերին: Միաժամանակ այս ոլորտներում սերտ համագործակցությունը որակական նոր որակ կհաղորդի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: