• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Դիվանագիտական դպրոցի ուսումնական այցը Բրյուսել և Վիեննա

03 ապրիլի, 2017

 Մարտի 25-31-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և աշխատակիցների հերթական այցը Բրյուսել և Վիեննա: Եվրոպական միության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ), ՆԱՏՕ-ի կենտրոնակայաններ և ՄԱԿ-ի գրասենյակ, ինչպես նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ ամենամյա ուսումնական այցը Դիվանագիտական դպրոցի ուսումնական ծրագրում ընդգրկվել է 2013 թվականից:

Մարտի 27-28-ին ԴԴ ունկնդիրներն այցելեցին ԵՄ հիմնական կառույցներ` Հանձնաժողով, Խորհուրդ, Արտաքին գործողությունների ծառայություն և Եվրոպական խորհրդարան: ԵՄ, ինչպես նաև մյուս կառույցներում ունկնդիրների համար կազմակերպվել էին Դիվանագիտական դպրոցում ստացած գիտելիքների հենքի վրա կառուցված դասախոսություններ, որոնց հաջորդեցին հարց ու պատասխաններ:

Բրյուսելում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ լսեցին դասախոսություններ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների, ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության ու անվտանգության նոր մարտահրավերների մասին: Այնուհետև ունկնդիրները հանդիպեցին ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանի հետ:

Ապագա դիվանագետներին Բրյուսելում ընդունեց նաև ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Թաթուլ Մարգարյանը՝ ներկայացնելով ՀՀ ներկայացուցչության և Բելգիայում ՀՀ դեսպանության աշխատանքները և պատասխանելով նրանց բազմաթիվ հարցերին:

Բելգիայում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև Բրյուգե քաղաքում գտնվող, ԴԴ երկարամյա գործընկեր Եվրոպայի քոլեջ և տեղում ծանոթացան քոլեջի գործունեությանը: Հանդիպմանը մասնակցեցին նաև քոլեջում սովորող հայասատանյան ուսանողներ: 

Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելեցին ԵԱՀԿ, որտեղ նրանց համար կազմակերպվել էին դասախոսություններ ԵԱՀԿ գործունեության, մասնավորապես Հարավային Կովկասում կազմակերպության ներկայության, ինչպես նաև ԵԱՀԿ ներկա մարտահրավերների վերաբերյալ: Ունկնդիրները հնարավորություն ունեցան ներկա գտնվել նաև ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի աշխատանքներին: 
ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև Միավորված ազգերի կազմակերպություն` Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպություն և հանդիպումներ ունեցան կառույցների համապատասխան պատասխանատուների հետ, ինչպես նաև կատարեցին շրջայց ՄԱԿ-ի շենքում:

Վիեննայում նույնպես ԴԴ ունկնդիրներն այցելեցին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն և ծանոթացան ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և Ավստրիայում ՀՀ դեսպանության աշխատանքներին:

Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև Մխիթարյան միաբանություն և ծանոթացան հայկական մշակույթի նշանակալից օջախներից մեկի գործունեությանն ու մշակութային հսկայական ժառանգությանը:

ՀՀ դիվանագիտական դպրոցի այցը ԵՄ և միջազգային կառույցներ ֆինանսավորել էր Եվրոպական միությունը` ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցին ցուցաբերվող շարունակական օժանդակության ծրագրի շրջանակներում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: