• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

25 մայիսի, 2017

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների օրակարգին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության կարևոր ու արդիական հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է ունեցել Եվրամիության հետ երկկողմ հարաբերություններում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգիռ և պատրաստակամ է Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ոլորտներում ընդլայնելու առկա գործընկերային հարաբերությունները: Նախագահի համոզմամբ, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև 2017-2020թթ. համար գործընկերության առաջնայնությունները երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորագույն ուղենիշեր են, և դրանցում արտացոլված երկուստեք հանձնառություններով նոր լիցք կստանան նաև Հայաստանի քաղաքական ու տնտեսական լայնածավալ բարեփոխումները:

Նախագահը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում մեծ տեղ է վերապահել միջխորհրդարանական հարաբերություններին և կարևորել պատգամավորների հետ հաճախակի շփումները:

Հանդիպման պատեհ առիթով Հանրապետության Նախագահը շնորհավորել է Դեյվիդ ՄքԱլիսթերին՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Դեյվիդ ՄքԱլիսթերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության և շնորհավորանքի համար, իր հերթին ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանում մեծ կարևորություն են տալիս տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին և շահագրգռված են ամբողջ տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդմամբ, կայունության և խաղաղության հաստատմամբ: 

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավորներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, այնպես էլ հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, տարածաշրջանի խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: