• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդունեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

25 մայիսի, 2017
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդունեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի վեց խոշոր խմբակցությունները ներկայացնող՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մի շարք անդամներից բաղկացած պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի գլխավորությամբ:

Զրուցակիցներն արժևորեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ներկայիս մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ 2017թ. մարտին Երևանում նախաստորագրված և նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթաժողովին ստորագրման նախատեսվող Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական դաշտը կարգավորող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը որակական նոր հարթություն կտեղափոխի երկկողմ հարաբերությունները:

Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց մայիսի 23-ին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստի արդյունքները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց 2017թ. ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ ընտրություններն աննախադեպ էին տարբեր երկրներից ու միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև ԵՄ-ից գործուղված բազմաթիվ դիտորդների ներգրավվածության առումով, ովքեր փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, հարգվել են հիմնարար ազատությունները, և դրանց արդյունքներն արտացոլում են ժողովրդի կամքը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն հայտնեց Եվրոպական միությանը՝ ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ ընդգծեց Հայաստանի Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի միջև հաստատված համագործակցության բարձր մակարդակը:

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի:

Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և կարևորեց միջորդների գործունեությանը սատարելու Եվրոպական միության սկզբունքային դիրքորոշումը։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: