• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին

31 մայիսի, 2017
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Մայիսի 31-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական միության անդամ պետություններ Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի և Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ ԵՄ-ում նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում ծավալվեց Հայաստան - Եվրոպական միություն փոխգործակցության, Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ 

Երկուստեք շեշտվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը, վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումները, այդ թվում Հորիզոն 2020, COSME ծրագրերին միանալը, Ստեղծագործ Եվրոպա ծրագրին մասնակցության և Ընդհանուր ավիացիոն գոտուն միանալու շուրջ մեկնարկած բանակցությունները:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և Հայաստան-Եվրոպական միություն 2017-2020թթ. ժամանակահատվածի համար Գործընկերության առաջնայնությունների փաստաթղթին՝ նշելով, որ դրանք հարաբերությունների զարգացման լավ հիմք են հանդիսանում։ Կարևորվեց մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի շուրջ որոշման նախատեսվող ընդունումը:

ԵՄ երկրների հատուկ բանագնացները բարձր գնահատեցին Հայաստանի կառուցողական և ակտիվ ներգրավվածությունը Արևելյան գործընկերության շրջանակներում տեղի ունեցող գործընթացներում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: