• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին

04 հուլիսի, 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Միշելին Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

«Լինելով մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական սկզբունքների ջատագով՝ Դուք չեք երկնչել քննադատության առջև՝ հաստատակամորեն սատարելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին:

Անկախությունից ի վեր Եվրոպական միության հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսական, արդարադատության, պետական կառավարման և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ամրապնդմանը»,- ասվում է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Արմեն Սարգսյանը Եվրոպական խորհրդի նախագահին մաղթել է հաջողություն և աննկուն կամք գաղափարների և նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: