• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Թ. Մարգարյանը հանդիպում ունեցավ ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մ․ Կալյուրանդի հետ

05 նոյեմբերի, 2019
ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Թ. Մարգարյանը հանդիպում ունեցավ ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մ․ Կալյուրանդի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 2019թ. նոյեմբերի 5-ին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի հետ:

Հանդիպմանը կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և ԵՄ միջև գործընկերության, այդ թվում՝ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման ընթացքի և օրակարգային հարցերի վերաբերյալ:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հերթական՝ 2-րդ նիստի անցկացմանը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի համապատասխան հանձնաժողովների ու պատվիրակությունների միջև փոխայցելություններին առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում դեսպան Թ. Մարգարյանը և Մ. Կալյուրանդն անդրադարձ կատարեցին նաև «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կողմերի փոխգործակցության հարցերին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: