• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Ստորագրվեց «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման համաձայնագիրը

12 նոյեմբերի, 2021
Ստորագրվեց «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման համաձայնագիրը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 12-ին Բրյուսելում ստորագրվեց Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության ասոցացման համաձայնագիրը։ Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը ստորագրեց Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար դեսպան Աննա Աղաջանյանը, Եվրոպական միության անունից հանդես եկող Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Հետազոտությունների և նորարարության գլխավոր տնօրենության՝ բաց նորարարության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ և «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացման գլխավոր բանակցող Սիգնե Ռացոն։
 
Ստորագրման արարողությանն առցանց մասնակցում էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
 
«Հորիզոն Եվրոպա» ծրագիրը հետազոտության և նորարարության ոլորտներում ԵՄ կողմից ֆինանսավորվող հիմնական ծրագիրն է, որն ունի 95.5 մլրդ եվրոյի բյուջե։ Ծրագրին կարող են մասնակցել ԵՄ և ասոցացված երկրների իրավաբանական անձինք։
 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: