• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բելգիայի ԱԳՆ արարողակարգի ծառայության պետ Յ․Ռոիսինին

18 սեպտեմբերի, 2023
Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բելգիայի ԱԳՆ արարողակարգի ծառայության պետ Յ․Ռոիսինին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 18-ին Բելգիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Ն․ Գ․ Տիգրան Բալայանն իր հավատրմագրերի պատճեն հանձնեց Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության արարողակարգի ծառայության պետ Հյուբեր Ռոիսինին /Hubert ROISIN/:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-բելգիական երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակին և դրանք խորացնելու ուղղությամբ երկուստեք քայլերին։
 
Դեսպան Բալայանը կարևորեց Երևանում Բելգիայի դեսպանության մոտալուտ բացումը, ինչն անխոս իր կարևոր ներդրումը կունենա երկկողմ փոխգործակցության ընդլայնման գործում:
Բարձր գնահատվեց Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի՝ օգոստոսին Հայաստան կատարած պաշտոնական այցը։
 
Զրուցակիցները նաև անդրադարձան Բրուսելում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների աշխատանքների առանձնահատկություններին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: