• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ ԱԳԱՔ հարցերով բարձր ներկայացուցչի հանդիպումը

05 հոկտեմբերի, 2023
ՀՀ ԱԳ նախարարի և ԵՄ ԱԳԱՔ հարցերով բարձր ներկայացուցչի հանդիպումը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 5-ին Գրանադայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ:

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ վերջինիս քաղաքական և հումանիտար բաղադրիչները։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից մի ամբողջ ժողովրդի հայրենի բնօրրանից զրկելու փաստը և շարունակաբար ուժի կիրառման դիմելու գործելաոճը պետք է աներկաբորեն արժանանա միջազգային հստակ արձագանքի։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ընդհանուր անվտանգային իրադրությանը՝ վերահաստատելով Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ որևէ նկրտումների զսպման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: