• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայաստան-ԵՄ հետընդունման համատեղ կոմիտեի 9-րդ նիստ

25 հոկտեմբերի, 2023
Հայաստան-ԵՄ հետընդունման համատեղ կոմիտեի 9-րդ նիստ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ հետընդունման համատեղ կոմիտեի 9-րդ նիստը, որին մասնակցում էին ՀՀ ԱԳՆ, ՀՀ ՆԳՆ, Եվրոպական հանձնաժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ երկրների դեսպանությունների, ինչպես նաև «FRONTEX»-ի ներկայացուցիչները: Նիստը համանախագահում էին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության անօրինական միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժանմունքի հետընդունման բաժնի պետ Սիլվենա Պեստան:

Կողմերը քննարկել են հետընդունման հարցերով վիճակագրությունը, համաձայնագրի երկկողմ կիրարկման արձանագրությունների կարգավիճակը, ինչպես նաև համաձայնագրի կատարման արդյունավետությունն առավել բարձրացնելուն ուղղված տեխնիկական և բովանդակային այլ հարցեր։      

Անդրադարձ է կատարվել ներկայումս իրականացվող պետական վերաինտեգրման աջակցության ծրագրին, դեպի Հայաստան կամավոր վերադարձի և վերաինտեգրման համակարգի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Եվրոպական կողմն իր հերթին գոհունակություն է հայտնել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության կապակցությամբ:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել գործուն քայլերը Հայաստան-ԵՄ հետընդունման հարցերով համաձայնագրի հետագա կիրարկման ուղղությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: