• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Տիգրան Բալայանն այցելեց Բրյուգեում գտնվող Եվրոպայի քոլեջի կենտրոնակայան և ելույթ ունեցավ Եվրոպական դիվանագիտական ակադեմիայում

15 դեկտեմբերի, 2023
Տիգրան Բալայանն այցելեց Բրյուգեում գտնվող Եվրոպայի քոլեջի կենտրոնակայան և ելույթ ունեցավ Եվրոպական դիվանագիտական ակադեմիայում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 15-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Բրյուգեում գտնվող Եվրոպայի քոլեջի կենտրոնակայան և ելույթ ունեցավ Եվրոպական դիվանագիտական ակադեմիայում։
 
Բրյուգե իր այցի շրջանակներում Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Եվրոպայի քոլեջի ռեկտոր Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարներին, Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքներին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկա դրությանը։ Դեսպանը նաև մանրամասն ներկայացրեց Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
 
Կողմերը նաև քննարկեցին Եվրոպայի քոլեջի հետ հետագա համագործակցության հարցեր:
 
Հանդիպումից հետո դեսպան Բալայանը նաև «Խաղաղության խաչմերուկ՝ Կովկասի հեռանկարը» վերտառությամբ համապարփակ դասախոսությամբ հանդես եկավ Եվրոպական դիվանագիտական ակադեմիայի ունկնդիրների առջև, որի ժամանակ հանգամանալից ներկայացրեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակը, Հայաստանի եվրոպական ձգտումները և հեռանկարները, Հայաստանի հետագա ակնկալիքները Եվրոպական միությունից, տարածաշրջանային խնդիրները և «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
 
Դասախոսությանը հաջորդեց հարցուպատասխան, որի ժամանակ դեսպանը պատասխանեց ԵՄ կառույցները և անդամ երկրները ներկայացնող դիվանագետների հարցերին։
 
Տիգրան Բալայանը Հայաստանի և տարածաշրջանի պատմության մասին գրքեր նվիրեց քոլեջի գրադարանին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: