• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացվել է Բրյուսելում մեկնարկած Glօbal Gateway ներդրումային համաժողովին

30 հունվարի, 2024

Հունվարի 29-30-ին Բրյուսելում տեղի ունեցավ «Global gateway»  ներդրումային ֆորումը, որին Հայաստանից մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։  Միջոցառմանը մասնակցում էին ոլորտը կարգավորող փոխնախարարներ Կենտրոնական Ասիայից, Հարավային Կովկասից, ներկայացուցիչներ Թուրքիայից և ԵՄ անդամ-պետություններից։ Ներկա էին նաև փորձագետներ Համաշխարհային բանկից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, ինչպես նաև տարբեր մասնավոր ներդրումային ընկերություններից։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՄ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ անվտանգության, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության խորացումն էական է ավելի լավ ապագա կառուցելու ճանապարհին։

«Հարավային Կովկաս և Թուրքիա․ Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև ամուր կապող օղակ» թեմայով պանելային քննարկման ժամանակ փոխնախարարը ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչին հաջորդեց ծրագրի վերաբերյալ կարճ հոլովակի ցուցադրությունը։ Իր խոսքում փոխնախարարն ասաց․  «Աշխարհաքաղաքական վերջին զարգացումները ապացուցեցին, որ տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է տարածաշրջանային շուկաներ ապրանքների մատակարարման շարունակականության համար: Եվ սա է պատճառը, որ Հայաստանի կառավարությունը նախագծել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Գործարկման դեպքում առաջին տարվա ընթացքում այն  կապահովի 4,7 մլն տոննա բեռի և 300 հազար ուղևորի փոխադրում տարածաշրջանի երկրներով։ Մինչև 2050 թվականը Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքով տարածաշրջանային երկրների միջև փոխադրվող բեռների ծավալը կկազմի մոտավորապես 10 մլն տոննա»՝ ընդգծելով, որ համաձայն ծրագրի հիմնական սկզբունքի՝ բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնցով դրանք անցնում են։

Համաժողովի շրջանակներում փոխնախարար Արմեն Սիմոնյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ նաև տարածաշրջանի իր տարբեր գործընկերների,  միջազգային կառույցների և ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: