• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Եվրոպական խորհրդարանում կայացավ Եզդի կանանց համաժողովը

30 հունվարի, 2024
Հունվարի 30-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ Եզդի կանանց համաժողովը՝ «Սինջար․ հասարակություն, որը կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջև և վերակառուցում՝ որպես Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման երաշխիք» խորագրով։
 
Բանախոսների շարքում էին Եզդի կանանց խորհրդի մամուլի խոսնակ Նուջիյան Գունայը, Եվրոպական խորհրդարանի անդամներ՝ Օզլեմ Դեմիրելը, Կատրին Լանգեսիպենը և Լորենա Լոպեզ դը Լակալը, Եվրոպայի կանանց լոբբիստական կազմակերպության քարտուղար Մերի Քոլինզը, ինչպես նաև Բելգիայի ներկայացուցիչների պալատի անդամ/պատգամավոր Ժորժ Դալեմանը։
 
Համաժողովին ելույթով հանդես եկավ նաև ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Տիգրան Բալայանը, ով իր խոսքում նշեց, որ Հայաստանը մշտապես կանգնած է իր եզդի եղբայրների և քույրերի կողքին և հանդիսանում է եզդիների ձայնը միջազգային ասպարեզում, ինչը մարմնավորվում է Հայաստանում եզդիական ամենամեծ տաճարի առկայությամբ։
 
Դեսպանը հավելեց, որ Հայաստանը եղել և շարունակելու է լինել եզդիների ձայնը միջազգային տարբեր հարթակներում և բարձրաձայնելու է վերջիններիս նկատմամբ իրականացրած հանցավոր գործողությունների և դրանց հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։
 
Իր խոսքում դեսպան Բալայանն ընդգծեց, որ այն ահաբեկիչները, որոնք ցեղասպանական քաղաքականություն են վարում եզդիների նկատմամբ դավանում են միևնույն գաղափարախոսությունը, ինչ այն ուժերը, որոնք միջազգային հանրության աչքերի առջև էթնիկ զտում իրականացրեցին Լեռնային Ղարաբաղում և այսօր հոխորտում են հարձակվել Հայաստանի վրա։
 
Ըստ դեսպանի՝ այս պայմաններում չեզոքությունը դահիճներն ընկալում են որպես հանցանքների կանաչ լույս, և բռնությունները կշարունակվեն, քանի դեռ մեղավորները չեն առերեսվել ծանր հետևանքների։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: