• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Եվրոպական խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով

18 ապրիլի, 2024

Ապրիլի 18-ին Ռամկավար ազատական կուսակցության նախաձեռնությամբ Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ «Ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը․ ճանապարհ դեպի ժամանակակից տեղահանություն» խորագրով համաժողով՝ պատգամավոր Կլեր Դելիի հովանավորությամբ։

Կլեր Դելին իր խոսքում անդրադարձավ 1915թ․ Օսմանյան կայսրության կողմից հայերի, հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությանը։ Ցավով մատնանշեց, որ 100 տարի անց միևնույն է համանման հանցագործությունները շարունակվում են աշխարհի տարբեր ծայրերում, ինչպես օրինակ՝ 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը։ 

Բրյուսելում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի անունից ներկայացուցչության երրորդ քարտուղար Արմինե Մխիթարյանը հանդես եկավ ելույթով, որի ժամանակ մատնանշեց, որ 1987թ․ Եվրոպական խորհրդարանն այն հաստատություններից մեկն էր, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ ընդունելով համապատասխան բանաձև՝ այդ կերպ օրինակ ծառայելով մյուսների համար։ Նշեց, որ թերևս Հայոց ցեղասպանությունից անցել է 109 տարի, սակայն նախորդ տարի ամբողջ միջազգային հանրության աչքերի առջև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվեց էթնիկ զտում՝ Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների և միջազգային իրավական կարգի կոպտագույն խախտմամբ։

Անդրադարձավ ԵՄ համապատասխան գործիքակազմին, որը պետք է գործածվի իր ամբողջ ծավալով՝ համանման հանցագործությունները կանխարգելելու և վերջինիս կազմակերպիչներին պատժելու նպատակով։ 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը համապարփակ ներկայացրեց իրականացված ոճրագործությունների պատմությունը՝ անդրադառնալով նաև հարցի իրավական դաշտին։

Բրյուսելի ազատ համալսարանի հետազոտող Անիտա Խաչատուրովան կիսվեց Լաչինի միջանցքի արգելափակման ժամանակ իր իրականացրած հետազոտության արդյունքներով։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: