• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Եվրոպական խորհրդարանը ոգեկոչեց Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

24 ապրիլի, 2024
Եվրոպական խորհրդարանը ոգեկոչեց Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 24-ին Եվրոպական խորհրդարանը ոգեկոչեց Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն Խորհրդարանի անունից հանդես եկավ հետևյալ ելույթով․
 
«1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում կառավարության հրամանով ձերբակալվել և սպանվել են մոտ 600 հայ։ Այս դեպքը նախանշեց Հայոց ցեղասպանության սկիզբը, որի ընթացքում զոհվեց այն ժամանակվա հայ բնակչության 3/4-ը։ Միջազգային հանրությունը չարձագանքեց։
 
Մի քանի ամիս առաջ Ադրբեջանը 100 հազար հայ բնակչությանը բռնի ուժով արտաքսեց Լեռնային Ղարաբաղից։ Հայ ժողովուրդը փաստացի վերապրել է և՛ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, և՛ 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը։ Եվ մեր արձագանքը կրկին համարժեք չէր:
 
Այսպիսով, Հայոց ցեղասպանության հիշատակի այս օրը, տիկի՛ն Նախագահ, ես ձեզանից ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում։ Ընդհակառակը, խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել, քանի որ հայ ժողովուրդն այսօր էլ է կանգնած վտանգի առջև»։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: