• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը

15 մայիսի, 2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցության առկա մակարդակը և վստահություն հայտնել, որ այն շարունակական բնույթ կունենա:

«Համոզված եմ, որ Ձեր այցելությունը նույնպես իր նպաստը կունենա Հայաստան-ԵՄ խորը համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, ցանկանում եմ նաև ընդգծել, որ Հայաստանի իշխանությունն ունի անհրաժեշտ քաղաքական կամքն ու խիզախությունը Եվրամիության հետ փոխգործակցությամբ և աջակցությամբ շարունակել երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղումը»,- նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Վալդիս Դոմբրովսկիսը շեշտել է, որ Հայաստան-Եվրամիության բազմաշերտ համագործակցությունը զարգացման զգալի ներուժ ունի, որի կյանքի կոչմանն էլ պետք է ուղղվեն երկկողմ ջանքերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսատնտեսական, էներգետիկայի, ենթակառուցվածքների, կապիտալի շուկայի և այլ ոլորտներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Եվրամիության հետ համատեղ իրականացվող մի շարք խոշոր նախագծերի իրականացման ընթացքին և առաջիկա նախաձեռնություններին:

Զրույցի ընթացքում կողմերը երկուստեք կարևորել են վերջին տարիներին Հայաստանում կատարված ժողովրդավարական բարեփոխումներն ինչպես տնտեսության, այնպես էլ հանրային կյանքի այլ բնագավառներում: Մտքեր են փոխանակվել Հայաստանում Կանաչ և այլընտրանքային էներգիայի զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի համար բարձր տեխնոլոգիական ոլորտը և այս թվում նաև այլընտրանքային էներգետիկայի զարգացումն առաջնահերթ ուղղություններից է և ներկայումս արդեն իսկ զգալի հաջողություններ արձանագրվել են:

Կողմերը նաև անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ արվող քայլերին և այս ճանապարհին առկա խոչընդոտների վերացմանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ կայուն և տևական խաղաղության հաստատումը կարևոր նախապայման է տարածաշրջանի բոլոր երկրների անխոչընդոտ և դինամիկ զարգացման համար: Նախագահը նաև վերահաստատել է Հայաստանի հստակ դիրքորոշումը հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հարցում՝ միջազգային հիմնարար իրավունքների և նորմերի, երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության գերակա սկզբունքների շրջանակում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: