• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենի հետ

16 մայիսի, 2024

Մայիսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Հարևանության և  ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Արևելյան հարևանության և  ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները բարձր են գնահատել 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձրաստիճան հանդիպման անցկացումը և հանգամանալից անդրադարձ կատարել ԵՄ՝ Հայաստանին աջակցության նոր   «Դիմակայունություն և աճ» ծրագրին՝ նախատեսված 2024-2027 թվականների համար:

Պարույր Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ ծրագրում նախանշված առաջնահերթությունների արդյունավետ իրականացումը մեծապես կնպաստի Հայաստանի համապատասխան կարողությունների ամրապնդմանը և տնտեսական զարգացմանը:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-ԵՄ բազմոլորտ համագործակցության զարգացման ներկայիս ընթացքը՝ կարևորելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների ամբողջական իրականացումը և մոտ ապագայում Գործընկերության առաջնահերթությունների վերանայված և առավել հավակնոտ օրակարգի ընդունումը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: