• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Բրյուսելում Հայաստանի դեսպանի հավատարմագրերի հանձնումը Եվրոպական հանձնաժողովի նախագահին

21 հունիսի, 2024
Հունիսի 21-ին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերը հանձնեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
 
Արարողության ժամանակ դեսպան Բալայանը բարձր գնահատեց Եվրոպական միության դերը և շնորհակալություն հայտնեց Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների առավել խորացման և գործընկերության զարգացման, ինչպես նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իր ներդրած անձնական ջանքերի համար։
 
Դեսպան Բալայանը Եվրոպական հանձնաժողովի նախագահին փոխանցեց ՀՀ վարչապետի ուղերձը։ Հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար, փոխանցեց իր ողջույնի խոսքերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հավաստիացնելով, որ կշարունակի հետամուտ լինել ապրիլի 5-ին տեղի ունեցած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ բարձրաստիճան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: