• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասին

09 սեպտեմբերի, 2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական ապրելակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի գլխավորած պատվիրակությանը:

«Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու համար: Առանձնակի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և՛ ԵՄ-ին, և՛ Ձեզ հուլիսի 22-ին ԵՄ խորհրդի կողմից ընդունված երկու կարևոր որոշումների՝ «Խաղաղության եվրոպական գործիք»-ի շրջանակներում Հայաստանին աջակցություն տրամադրելու և մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի համար:
Այս երկու որոշումները շատ ենք կարևորում: Հատկապես վերջինը մեր հասարակության կողմից բավական սպասված որոշում է: Իհարկե, շատ անելիքներ ունենք, սակայն կարևորը մեկնարկը տրված է: Շնորհակալություն վստահության համար»
,-իր խոսքում մասնավորապես ասել է նախագահ Խաչատուրյանը:

Մարգարիտիս Սխինասը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ մեծապես կարևորում են մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի ազդարարումը և այդ ուղղությամբ անհրաժեշտ են շարունակական ջանքեր գործադրել հետագա քայլերն իրականացնելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն բազմաշերտ համագործակցության հետագա ընդլայնման համար անհրաժեշտ ջանքերի ներդրման վերաբերյալ հարցեր:

Կողմերը երկուստեք կարևորել են առկա փոխգործակցությունը զարգացնելուն միտված քայլերի շարունակական բնույթն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ հայաստանյան կողմի նախաձեռնած բարեփոխումների իրականացման հետևողական խթանումը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Այս համատեքստում նախագահն ընգծել է Հայաստանի միանշանակ դիրքորոշումը հարևանների հետ հարաբերություններում՝ ինքնիշխանության, փոխվստահության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա կայուն և հարատև խաղաղության հասնելու հարցում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: