• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Բրյուսելում Հայաստանի դեսպանի հանդիպումը Եվրաջասթի նախագահի հետ

30 սեպտեմբերի, 2024
Սեպտեմբերի 30-ին ԵՄ ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին։
 
Զրուցակիցներն ամփոփեցին անցյալ շաբաթ Եվրաջասթի պատվիրակության Հայաստան կատարած այցելության արդյունքները, ինչպես նաև ՀՀ Գլխավոր դատախազության և այլ իրավապահ մարմինների հետ Եվրաջասթի համագործակցության հարցերը։
 
Հանդիպմանը դեսպան Բալայանը Եվրաջասթի նախագահին հանձնեց ՀՀ Գլխավոր դատախազության Համագործակցության մեդալը՝ ի գնահատանք Եվրաջասթի և Գլխավոր դատախազության միջև փոխգործակցության հաստատման և ամրապնդման գործում Լադիսլավ Համրանի ունեցած նշանակալի ավանդի։
 
Նախագահ Համրանը հայտնեց իր խորին երախտագիտությունը ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և դատախազության գործընկերներին իր գործունեության գնահատականի և համագործակցության օրինակելի բարձր մակարդակի համար։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: