• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Եվրոպական խորհրդարանում բացվեց Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը

12 նոյեմբերի, 2024
Նոյեմբերի 12-ին Եվրոպական խորհրդարանում պատգամավոր Մարկետա Գրեգորովայի հովանավորությամբ տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցահանդեսը համակազմակերպվել է ԵՄ-ում Հայաստանի և Ուկրաինայի ներկայացուցչությունների կողմից։
 
Բացման ելույթներով հանդես եկան պատգամավոր Մարկետա Գրեգորովան, Բրյուսելում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և Ուկրաինայի ներկայացուցչության ղեկավար Վսեվոլոդ Չենցովի անունից փոխդեսպան Օքսանա Դիակունը։
 
Մարկետա Գրեգորովան նշեց իր խոսքում, որ անչափ ուրախ է հյուրընկալել երկու դեսպանություններին և ներկայացնել Խորհրդարանի ուշադրությանը նման հետաքրքիր արվեստագետի և անհատականության, որը հաճախ չհասկացված է, սակայն խոսում է համամարդկային լեզվով։
 
Դեսպան Տիգրան Բալայանն իր երախտագիտության խոսքերն ուղղեց Կանաչների խմբակցությանը, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդարանի անդամ Մարկետա Գրեգորովային և ԵՄ-ում Ուկրաինայի ներկայացուցչությանը՝ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը խորհրդարանում կազմակերպելու նախաձեռնությանն աջակցելու համար։ Շնորհակալություն հայտնեց Երևանում Փարաջանովի տուն թանգարանին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ ցուցահանդեսի նմուշները տրամադրելու համար։ Առաձնահատուկ ընդգծեց, որ Հայաստանի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանը ներառել է Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների և հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում, ինչպես նաև Ուկրաինայի նախագահը մեծն վարպետ Փարաջանովին պարգևատրել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով։
 
Իր ելույթի վերջում դեսպան Բալայանն ընդգծեց Փարաջանովի մեծ ավանդը և դերը մշակույթի և արվեստի զարգացման գործում, և վստահություն հայտնեց, որ Խորհրդարանը հնարովորություն կունենա վայելելու Փարաջանովի ստեղծագործությունները գալիք օրերի ընթացքում։
 
Օքսանա Դիակունը՝ ընթերցելով դեսպան Վսեվոլոդ Չենցովի ուղերձը շնորհակալություն հայտնեց պատգամավոր Մարկետա Գրեցորովային՝ ցուցահանդեսը հովանավորելու և Հայաստանի ներկայացուցչությանը նման նախաձեռնությամբ հանդես գալու համար։ Ընդգծեց արվեստի ուժը, որը միավորում է բոլոր մարդկանց աշխարհի յուրաքանչյուր անկյունից։
 
Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց ընրունելություն։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: