• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՄ-Հայաստան ԽԳԿ համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը

24 փետրվարի, 2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերություններն էականորեն զարգացել են՝ ընդգրկելով գործընկերության օրակարգի գրեթե բոլոր ուղղությունները։

«Ցանկանում եմ ընդգծել Եվրոպական խորհրդարանի դերը, որն իր մշտական աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի և հայ ժողովրդի համար առաջնային կարևորություն ներկայացնող հարցերում:

Ցանկանում եմ նաև վստահեցնել, որ մեր տրամադրվածությունը Եվրոպական միության բոլոր նախաձեռնություններին դրական է, և մենք հակված ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները: Վստահ եմ նաև, որ հետագայում մեր համագործակցությունն ավելի ընդգրկուն կդառնա»,-
 ասել է նախագահը:

Նիլս Ուշակովսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի համար:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ սերտ համագործակցության շարունակական խթանման վերաբերյալ հարցեր: Առանձնահատուկ կարևորվել են պաշտպանական և անվտանգային ոլորտում Հայաստան-ԵՄ սկզբունքային գործակցության շարունակական առաջմղումը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կողմից իրականցվող մշտադիտարկման ու հերթապահության կարևոր դերակատարությանը: Երկուստեք բարձր են գնահատվել Հայաստանի և Եվրամիության համատեղ իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները:

Զրույցին ընդգծվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման անխափան ընթացքին աջակցության կարևորությունը: Այս համատեքստում Հանրապետության նախագահն շեշտել է, որ Հայաստանն անշեղորեն որդեգրել է երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ամրապնդման քաղաքականություն, որից չի նահանջելու:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է կայուն և տևական խաղաղության հասնելու Հայաստանի միանշանակ դիրքորոշումը: Նախագահը շեշտել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության առկայությունը ժողովրդավարության ամրապնդման կարևոր նախապայմաններից է:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: