• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայաստանին նվիրված շաբաթը Եվրոպայի քոլեջում

25 փետրվարի, 2025
Փետրվարի 25-ին Բելգիայի քաղաք Բրյուգեում գտնվող Եվրոպայի քոլեջում հայ ուսանողների նախաձեռնությամբ և Բելգիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ Հայաստանին նվիրված ազգային շաբաթի բացման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդեց նաև հայկական գինիների համտես։
 
Արարողությանը ներկա էին Եվրոպայի քոլեջի ուսանողները, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմը։ Հայկական անկյունում ներկայացված էին Հայաստանի մասին գրքեր, թռուցիկներ, տեղեկատվական բրոշյուրներ,«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին տեղեկատվական նյութեր, ինչպես նաև հուշանվերներ։
 
Ազգային շաբաթը եզրափակվեց Հայաստանի մշակույթին նվիրված միջոցառմամբ, որի ընթացքում ներկայացվեցին հայ ազգային պարերը՝ Անտվերպենի հայկական պարային համույթի կատարմամբ, ինչպես նաև Հայաստանի մշակույթի և կրոնի մասին պատմող տեսանյութ։
 
Մշակութային օրվա ընթացքում բոլոր ներկաները հնարավորություն ունեցան համտեսել հայկական գաթա և մասնակցել Հայաստանի պատմության և աշխարհագրության մասին խաղ-հարցուպատասխանին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: