• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Դեսպան Բալայանը մասնակցել է ԵՄ ԱլԳ Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

20 մարտի, 2025
Դեսպան Բալայանը մասնակցել է ԵՄ ԱլԳ Ավագ պաշտոնյաների հանդիպմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 20-ին ՀՀ պատվիրակությունը` ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը: Վերջինիս մասնակցում էին նաև Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ԵՄ անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Արևելյան գործընկերության 2025-2027թթ. գործունեության ծրագրի նախագիծը: Այս համատեքստում ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի առաջնահերթությունները՝ ընդգծելով ձևաչափի կենսունակության պահպանման անհրաժեշտությունը: 

Հանդիպմանը դեսպան Բալայանը հանդես եկավ ելույթով։ Իր խոսքում Տիգրան Բալայանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև ընդգծեց եվրոպական ֆինանսավորմամբ տարածաշրջանային այլ ենթակառուցվածքային ծրագրերի, այդ թվում՝ Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխի նախագծի իրականացման ընթացքում ներառականության մոտեցման որդեգրման անհրաժեշտությունը: 

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: