• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայաստանի և Եվրոպական միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստ

30 հունիսի, 2025
Հայաստանի և Եվրոպական միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 30-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ:

Կողմերը քննարկել են Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողությունների շրջանակի ներքո հետագա համագործակցության հեռանկարները, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակներում կողմերի միջև շարունակական համագործակցության հնարավորությունները, Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի և ՀՀ համապատասխան կրթական հաստատությունների միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող այլ հարցեր:

Անդրադարձ է կատարվել անվտանգային ոլորտի բարեփոխումներին, խառնածին սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: