• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Դեսպան Բալայանի հանդիպումը ԵՄ ռազմական կոմիտեի նախագահի հետ

13 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 13-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլանսիի (Seán Clancy) հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրեց ԵՄ-ում ՀՀ առաքելությանը կից նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Վարդան Հովակիմյանին:

Դեսպան Բալայանն ընդգծեց, որ առաջին ռազմական կցորդի հավատարմագրումը խորհրդանշում է ՀՀ-ԵՄ խորացող համագործակցությունը՝ շեշտելով վերջինիս ընդլայնումը նաև պաշտպանական և անվտանգային ոլորտներում։ 

Զրույցի ընթացքում անդրադարձան պաշտպանական ոլորտում զարգացման համագործակցության հնարավորություններին՝ շեշտելով Հայաստանի պատրաստակամությունը մասնակցել ԵՄ առաքելություններին, որոնք նպատակ ունեն ուժեղացնել տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը, ինչպես նաև նպաստել կայունության ու խաղաղության պահպանմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: