• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայաստանը՝ որպես նորարար երկիր․ Safe YOU հավելվածի ներկայացումը Եվրոպական խորհրդարանում

30 հոկտեմբերի, 2025

Սեպտեմբերի 30-ին Եվրոպական խորհրդարանում կայացավ ընտանեկան բռնության կանխարգելման, հայկական Safe YOU հավելվածի նորարարական թվային լուծումների խթանմանը և կանանց պաշտպանության ու հզորացման ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված լսումներ, որը կազմակերպվել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության և Եվրախորհրդարանի պատգամավոր Դաինիուս Զալիմասի համատեղ ջանքերով։

Միջոցառմանը մասնակիցներին տեսաձաուղերձով ողջունեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ով բարձր գնահատեց Safe YOU-ի ներդրումը կանանց դեմ բռնության կանխարգեման և դրա հետ կապված խնդիրների իրազեկման բարձրացման գործում։

Իր բացման խոսքում դեսպան Տիգրան Բալայանը շեշտեց, որ Հայաստանն այլևս հանդես է գալիս որպես նորարար երկիր, որտեղ կանայք զբաղեցնում են բարձրագույն ղեկավար պաշտոններ՝ ձևավորելով քաղաքականությունը, պաշտպանելով արդարադատությունը և իրականացնելով բարեփոխումներ` այդպիսով Հայաստանը դարձնելով ոչ միայն հնագույն պատմության, այլև նորարարության միջոցով դեպի ապագա համարձակորեն շարժվող և ձևավորող երկիր։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Կանանց իրավունքների և սեական հավասարության կոմիտեի փոխնախագահ Դաինիուս Զալիմասը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի բրյուսելյան գրասենյակի ղեկավար Բիրջիթ Վան Հութը, մարդու իրավունքների ոլորտի մասնագետներ, ինչպես նաև Safe YOU հավելվածի հիմնադիր Մարիամ Թորոսյանը, ով ներկայացրեց հավելվածի գործարկումը և դրա հասանելիությունը Եվրոպայի, Միջին Արևելքի և այլ երկրների համար։ Նա ընդգծեց, որ Safe YOU-ն ճանաչվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից որպես Թվային հանրային բարիք (Digital Public Good)։

Միջոցառմանը ներկա էին Եվրախորհրդարանի անդամներ, ԵՄ, Եվրախորհրդի  և ՄԱԿ կառույցների ներկայացուցիչներ, դիվանագետներ, առաջատար ՀԿ-ների և ակադեմիական շրջանակների անդամներ։ 

Ընդգծվեց, որ սույն քննարկումը չափազանց կարևոր քայլ է, քանի որ ընտանեկան բռնությունը մնում է լուրջ մարտահրավեր, որը պահանջում է կանխարգելման, պաշտպանության և արձագանքման արդյունավետ ռազմավարություններ։ Հայաստանի փորձի և Safe YOU նման նորարարական լուծումների ներկայացումը նշանակալի է համատեղ պայքարն ու համագործակցությունը զարգացնելու գործում։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: