• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Դեսպան Բալայանի դասախոսությունը Եվրոպական միության դիվանագիտական ակադեմիայում

14 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 14-ին դեսպան Տիգրան Բալայանը ձևավորված ավանդույթի համաձայն դասախոսությամբ հանդես եկավ Եվրոպական միության դիվանագիտական ակադեմիայի 2025-26թթ. ուսումնական ունկնդիրների համար։ 

Դեսպանն իր ներածական խոսքում անդրադարձավ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագրերին, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին ու այդ համատեքստում Եվրոպական միությունից ակնկալիքներին: 

ՀՀ դեսպանը մասնավորապես ընդգծեց հարատև խաղաղության կարևորությունը` այդ համատեքստում շեշտելով Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների անհապաղ վերադարձի հրամայականը։ 

Դասախոսությունից հետո ԵՄ անդամ և թեկնածու երկրների մի շարք դիվանագետներ, ԵՄ կառույցների ներկայացուցիչներ իրենց հարցերը ուղղեցին դեսպանին` Հայաստանի արտաքին քաղաքականության, հարևան երկրների հետ փոխգործակցության, ՀՀ բնակչության եվրոպական հավակնությունների վերաբերյալ:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: