• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Հայաստանի դեսպանը հանդիպեց արդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի նորանշանակ տնօրենին

19 մայիսի, 2026
Հայաստանի դեսպանը հանդիպեց արդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի նորանշանակ տնօրենին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեսպան Տիգրան Բալայանը մայիսի 19-ին հանդիպել է Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի նորանշանակ գլխավոր տնօրեն Պյոտր Կլեմենտին։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության խորացման հեռանկարները՝ մասնավորապես իրավապահ, հետաքննությունների, խարդախությունների դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման վերաբերյալ հարցերը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի իրավապահ և վերհասկողական կառույցների ու եվրոպական գործընկեր հաստատությունների միջև կապերի զարգացման հնարավորություններին։

Զրուցակիցներն ընդգծել են, որ համագործակցության հետագա ընդլայնումը համահունչ է Հայաստան–ԵՄ ռազմավարական օրակարգի առաջնահերթություններին և հիմնվում է Հայաստան-Եվրամիություն գագաթաժողովի արդյունքներով արձանագրված առաջընթացի վրա։

Կողմերը կարևորել են նաև արդյունավետ համագործակցության նշանակությունը՝ թափանցիկության, հաշվետվողականության և ինստիտուցիոնալ կայունության ամրապնդման համատեքստում՝ նշելով, որ այս ուղղություններով գործակցությունը կարող է նպաստել Հայաստանի շարունակվող բարեփոխումների գործընթացին և եվրոպական չափանիշներին առավել սերտ մոտարկմանը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: