• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը ԵՄ նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը

23 հունիսի, 2026

Հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է ԵՄ նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը, որին մասնակցում էին Հայաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի պատվիրակությունները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ։ 

Հարթակը ստեղծվել է Հարավային Կովկասի, սևծովյան տարածաշրջանի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև կապակցվածության օրակարգի ամրապնդման և ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգն առաջ մղելու նպատակով։

Համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել որպես բանախոս «Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի ապագա հեռանկարները սևծովյան և Հարավային Կովկասի տարածաշրջաններում. դեպի 2030 թվական» խորագրով պանելային քննարկմանը, որին մասնակցել են նաև Մոլդովայի  փոխվարչապետը, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների հարցերով նախարարը, Ուկրաինայի համայնքների և տարածքների զարգացման հարցերով նախարարը, Համաշխարհային բանկի փոխնախագահը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալը և  արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով  տնօրենը:

Իր ելույթում Վահան Կոստանյանն ընդգծել է տարածաշրջանային կապակցվածության զարգացման և այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսության խթանման կարևորությունը՝ նշելով, որ այս ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները կարող են նպաստել Հարավային Կովկասի՝ որպես Եվրոպան և Ասիան կապող կարևոր հանգույցի ներուժի լիարժեք իրացմանը։ Այդ առնչությամբ նա կարևորել է նաև Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացումը, մասնավորապես տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապակցվածության ոլորտներում։

Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Նա ընդգծել է, որ ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցության, տնտեսական զարգացման և վստահության ամրապնդմանը։ 

Համաժողովի ավարտին Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև համապատասխանաբար ՎԶԵԲ և ԵՆԲ միջև  ստորագրվել են մտադրության նամակներ՝ ՀՀ սահմանային երեք անցակետի և հյուսիսային երկու ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: