• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Բելգիայում նշվեց Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ հոբելյանական տարին

21 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 21-ին Բելգիայի հեղինակավոր «Cercle Royal Gaulois» թագավորական ակումբի սրահներում հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ հոբելյանական օրը։

ՀՀ ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությանը ներկա գտնվեցին Բելգիայի օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պաշտոնյաներ, Եվրամիության անդամ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, ՆԱՏՕ-ում հավատարմագրված մշտական ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, քաղաքացիական հասրակության, ինչպես նաև Բելգիայի հայ համայնքային կառույցների ղեկավարներ։

Միջոցառման պատվավոր հյուրերն էին Բելգիայի փոխվարչապետ, աշխատանքի, տնտեսության և գյուղատնտեսության հարցերով նախարար Դավիդ Կլարինվալը և Եվրոպական հանձնաժողովի Պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը, որոնք հանդես եկան ողջույնի խոսքով։ Բարձրաստիճան պաշտոնյաներն ընդգծեցին Հայաստանի առանձնահատուկ դերը Բելգիայի, ինչպես նաև ԵՄ կառույցների հետ համագործակցության համատեքստում՝ մատնանշելով վերջին շրջանում գործընկերության և աջակցության առարկայական օրինակները։ Բելգիայի փոխվարչապետը և ԵՄ հանձնակատարը վերահաստատեցին իրենց անվերապահ աջակցությունը Հայաստանին՝ հույս հայտնելով, որ հարաբերությունները կշարունակեն հետզհետե խորանալ՝ ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ։

ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն իր ելույթում անդրադարձավ Հայաստան-Բելգիա և Հայաստան-Եվրամիություն գործընկերային հարաբերությունների աննախադեպ նվաճումներին, առանցքային ձեռքբերումներին և հետագա քայլերին։ Դեսպանն ընդգծեց անկախ պետականության, ինքնիշխանության, օրենքի գերակայության և տնտեսության բազմազանեցման կարևորությունը, ինչպես նաև այս արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականության դերը՝ շեշտելով առկա մարտահրավերների ու կնճռոտ հարցերի լուծման հրամայականը։ ՀՀ դեսպանի բնորոշմամբ՝ այսօր Հայաստանն իր ուրույն ու անփոխարինելի տեղն է զբաղեցնում Եվրոպական Միության ռազմավարական տեսլականի հորիզոնում, իսկ Բելգիայի Թագավորության հետ հարաբերություններն ապրում են աննախադեպ վերելք՝ ընդլայնելով բազմաշերտ գործընկերությունն անվտանգային և պաշտպանական ոլորտներում։ 

Դեսպան Բալայանը նկատեց, որ այսօր Հայաստանն ապրում է պատմական մի շրջափուլում, որը հայ ժողովրդին հնարավորություն է ընձեռում առաջնորդող դեր ստանձնել մի շարք կարևորագույն ոլորտներում, հետևողականորեն զարգացնել սեփական կարողությունները և ապահովել երկրի կայուն ու անվտանգ ապագան։

Տոնական երեկոն ամբողջացավ հայկական հարուստ խոհանոցի հյուրասիրությամբ, ազգային երաժշտության կատարումներով, հայկական արտադրանքի և Հայաստանի տեսարժան վայրերն ու մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցադրություններով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: