• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Դեսպան Բալայանը մասնակցեց Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը

10 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 10-ին դեսպան Տիգրան Բալայանը որպես հիմնական բանախոս մասնակցեց Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը։ Իր խոսքում դեսպանն անդրադարձավ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման դրական դինամիկային, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման առանցքային նշանակությանը, համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին և այդ համատեքստում քաղաքացիական հասարակության կարևոր դերակատարմանը։

Կարևորելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմնարար նշանակությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում՝ դեսպանն ընդգծեց, որ երկկողմ հարաբերություններն այսօր զարգացման այնպիսի փուլի են հասել, որ գերազանցել են Համաձայնագրով ի սկզբանե նախատեսված համագործակցության շրջանակը։

Դեսպանը նշեց, որ եթե նախկինում համագործակցության բարձրագույն ինստիտուցիոնալ ձևաչափը Գործընկերության խորհուրդն էր, ապա այսօր արդեն կայացել է Հայաստան-ԵՄ պատմական առաջին գագաթաժողովը և աշխատանքներ են տարվում հաջորդ գագաթաժողովի նախապատրաստման ուղղությամբ՝ առավել հավակնոտ օրակարգով։

Համագործակցության նոր առաջնահերթությունների հետ մեկտեղ անհրաժեշտ է ապահովել նաև ՀԸԳՀ-ով ստանձնած երկկողմ պարտավորությունների և Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի լիարժեք և հետևողական իրականացումը։

Համագործակցության նոր առաջնահերթությունների շարքում դեսպանն առանձնացրեց Հայաստանի բնակչության համար կարևոր մի շարք ոլորտներում առաջընթացը։ 

Դեսպանն ընդգծեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման աննախադեպ արագությունը, որպես կարևոր ձեռքբերում առանձնացնելով Հայաստանի նկատմամբ ԵՄ առևտրային ինքնավար միջոցների կիրառումը, որը նոր հնարավորություն է ստեղծում հայաստանյան արտադրողների համար։ Այս համատեքստում կարևորեց հայաստանյան բիզնեսի և արտադրողների ակտիվ ներգրավվածությունը եվրոպական շուկայում՝ նշելով, որ անհրաժեշտ է առավել մեծ ջանքեր գործադրել եվրոպական շուկայի պահանջներին համապատասխանելու և այդ շուկայում իրենց ներկայությունն ընդլայնելու ուղղությամբ։

Դեսպան Բալայանը կարևորեց նաև քաղաքացիական հասարակության դերակատարումը՝ Հայաստան-ԵՄ համագործակցության ընձեռած հնարավորությունների առաջմղման համատեքստում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: