• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Դեսպան Բալայանի հրաժեշտի հանդիպումը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ

19 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 19-ին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն ընդունեց դեսպան Տիգրան Բալայանին՝ Բրյուսելում դիվանագիտական առաքելության ավարտի կապացությամբ։

Դեսպան Բալայանը խորին շնորհակալություն հայտնեց իր դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանին ցուցաբերված շարունակական աջակցության, նախաձեռնողականության և հետևողականության համար՝ առանձնահատուկ ընդգծելով հանձնակատար Կոսի անձնական ներդրումը ՀՀ-ԵՄ գործընկերության առաջմղման ու որակական նոր մակարդակի բարձրացման գործում։ Տիգրան Բալայանը նաև բարձր գնահատեց Եվրոպական հանձնաժողովի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի դիմակայունության ամրապնդման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հարցերում՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով ձևավորված ամուր հիմքերը կծառայեն երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը։

ԵՄ հանձնակատարը Եվրոպական հանձնաժողովի անունից երախտագիտություն հայտնեց դեսպան Բալայանին՝ բարձր գնահատելով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործում վերջինիս դերակատարումը։ Մարթա Կոսը հատկապես ջերմությամբ հիշեց այն համատեղ նախաձեռնությունները, որոնք ծնվել են երկկողմ արդյունավետ քննարկումների արդյունքում և շոշափելի փոփոխություններ են բերել Հայաստանի քաղաքացիների կյանքում։

Հանդիպման ավարտին ԵՄ հանձնակատարը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ շարունակելու Հայաստանի հետ սերտ ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված նոր հավակնոտ նշաձողերի նվաճմանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: